Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ինչո՞ւ է աղմուկը վնասակար առողջության համար. news.am

Ինչո՞ւ է աղմուկը վնասակար առողջության համար. news.am

Աղմուկը մարդուն, կարծես, ոչ մի ֆիզիկական վնաս չի պատճառում. այն թունավոր գազ չէ եւ ոչ էլ սուր մեխ, որից կարելի է վնասվել: Մինչդեռ գիտնականները ենթադրում են, որ աղմուկն, այնուամենայնիվ, կարող է առողջությանը վնաս հասցնել, ընդ որում՝ բավական շոշափելի:

Եթե շրջակայքում աղմկոտ է, մարդը ենթագիտակցորեն մտածում է, որ վտանգի մեջ է: Ժամանակակից մարդկանց նախահայրերը ողջ են մնացել նաեւ այդ զգացողության շնորհիվ. կողմնակի ձայները նրանց զգուշացնում էին, որ շուտով հարկ կլինի փախչել կամ մարտնչել: Օրգանիզմն աղմուկին արձագանքում է սթրեսի հորմոնի՝ ադրենալինի եւ նորադրելանինի արտադրմամբ, իսկ աղմուկի երկարատեւ ներգործության դեպքում՝ նաեւ կորտիզոլի: Կորտիզոլի բարձր մակարդակը կարող է հանգեցնել խնդիրների մի ամբողջ սպեկտրի զարգացման՝ գրգռված աղիների ախտանիշի, գլխացավերի, անքնության, արյան ճնշման բարձրացման եւ, նույնիսկ, անպտղության:

Հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ աղմուկի բարձր մակարդակը մարդու առողջության վրա բացասաբար է ազդում:

 

Օրինակ՝ օդանավակայանին կամ մայրուղուն մոտ բնակվող մարդիկ ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, այդ թվում՝ կաթվածով, նրանց շրջանում ավելի մեծ է նաեւ վաղաժամ մահանալու հավանականությունը:

 

Յուրաքանչյուր ավելորդ 10 դեցիբելը հավանականությունը մեծացնում է 7-17 տոկոսով: Աղմուկի մշտական 55 դեցիբել մակարդակը (օրինակ՝ խոսակցությունը կամ ոչ այնքան ծանրաբեռնված մայրուղին) կարող է հարուցել ճնշման բարձրացում կամ սրտի նոպա. այս մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վնասակար կարող է լինել նույնիսկ գրասենյակային սովորական աղմուկը. Cornell University-ի մասնագետները պարզել են, որ բաց տեսակի գրասենյակներում աշխատող կանանց շրջանում սթրեսի հորմոնի մակարդակն ավելի բարձր է, բացի այդ՝ աշխատանքի մոտիվացիան ավելի ցածր է:

Առնվազն 20 գիտական աշխատության արդյունքների համաձայն՝ աղմուկի բարձր մակարդակով տեղանքում մեծացած երեխաներն իրենց հասակակիցներից հետ են մնում՝ ընթերցելու, հիշողության եւ խոսքի առումով: Queen Mary University-ի գիտաշխատող պրոֆեսոր Ստեֆեն Սթենսֆելդը նշել է, որ 5 դեցիբելով աղմուկի մակարդակի բարձրացումը տարիքին երկու ամիս է «ավելացնում», երբ երեխան սկսում է կարդալ:

Ամեն ինչից զատ, աղմուկը վնասակար է նաեւ կազմվածքի համար. Շվեդիայի գիտնականներն ապացուցել են, որ 45 դեցիբել մակարդակից սկսած՝ յուրաքանչյուր լրացուցիչ 5 դեցիբելը գոտկատեղի շրջագիծը 2 մմ-ով մեծացնում է:

Իրականացվել են նաեւ լռության օգուտն ապացուցող հետազոտություններ: Այսպես՝ օրական ոչ պակաս 2 ժամ լռության մեջ անցկացնող մկների հիպոկամպում արտադրվել են ուղեղի նոր բջիջներ, որը դրականորեն է ներգործել նրանց հիշողության եւ մտավոր գործառույթների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Аргументы и Факты
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ